Երևանում «Ջրային կրկես» կկազմակերպվի (ՎԻԴԵՈ)
18.12.2019,
20:00
24–մետրանոց շատրվաններ, 170 տոննա ջրով լի լողավազան, լուսային և ձայնային էֆեկտներով, LED էկրաններ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում «Ջրային կրկես» կկազմակերպվի 2020թ.–ի մարտի 6–ին, 7–ին և 8–ին։
Загружается новость ... "Лево"
Ինչպես նշվում է կազմակերպիչների Facebook–յան էջում, շոուն կանցկացվի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
«Բարդ, շատ վտանգավոր համարներ։ Դիզայներական, վառ կոստյումներ։ Ռեժիսորի կրեատիվ լուծումներ և շլացուցիչ շոու ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար», – նշում են կազմակերպիչները։
Նախատեսվոմ են ելույթներ` ժամանակակից սարքավորումներով, 24–մետրանոց շատրվաններով, 170 տոննա ջրով լի լողավազանով, լուսային և ձայնային էֆեկտներով ու LED էկրաններով։–0–