Երևանում 1 ամսական երեխա է մահացել, նրա մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ

29.10.2021, 14:56
Երևանում  1 ամսական երեխա է մահացել, նրա մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ
Երևանում  1 ամսական երեխա է մահացել, նրա մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխայի մոտ այսօր առավոտյան գրանցվել է կենսաբանական մահ: Այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար ՇուշանԴանիելյանը։ 

«Փոքրիկը ընդունվել էր բուժհաստատություն հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին միացվել էր հոկտեմբերի 26-ին: Երեխայի մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ», – նշել է Դանիելյանը Facebook–յան իր էջում: 

Նա կոչ է արել պատվաստվել։–0–