427.88
4.32
402.37
+15
Եղանակը Երևանում
Հայ

Երևանն ու Չինաստանի Ցինդաոն հռչակվել են քույր քաղաքներ

14:47
20 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի ու Չինաստանի Ցինդաո քաղաքի միջև ստորագրվել է քույր-քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Փաստաթղթով երկու քաղաքները գործակցություն կծավալեն առևտրի, գիտության և տեխնիկայի, հումանիտար, կապի ու քաղաքային տնտեսության այլ ոլորտներում:

Պաշտոնական հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն ու Ցինդաոյի քաղաքապետ Չժաո Խաոչժին քննարկել են քաղաքների միջև գործակցության կոնկրետ անելիքներն ու հեռանկարները:

Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ համաձայնագիրը հնարավորություն կտա առարկայական ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով:

«Չինաստանն ու Հայաստանը դեռ դարեր առաջ ունեցել են բարեկամական հարաբարություններ, իսկ այսօր ստորագրված համաձայնագիրը ևս մեկ ապացույց է մեր փոխադարձ ցանկությանը՝ պահպանելու և ամրապնդելու բազմադարյա բարեկամական կապերը: Իրականում առկա է լայն դաշտ՝ համատեղ ծրագրերի իրականացման համար, և ես իմ հերթին կանեմ հնարավորը, որ դրանք գործնականում հաջող ընթացք ստանան»,- նշել է Լևոն Հովհաննիսյանն ու գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել Երևան:

Ցինդաոյի քաղաքապետն իր հերթին ընդգծել է, որ շուրջ 10 մլն բնակչություն ունեցող քաղաքը կառավարման իր փորձն ու հնարավորությունները պատրաստ է կիսել գործընկեր Երևանի հետ: Չժաո Խաոչժին նաև ընդգծել է, որ համատեղելով ջանքերը՝ քաղաքները կկարողանան կյանքի կոչել համաձայնագրում ամփոփված բոլոր դրույթները:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:43
02 Նոյեմբերի 2023
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային փողոցներից մեկում․ ՍԽԵՄԱ
14:43
02 Նոյեմբերի 2023
Հայաստանում բացահայտվել է ահաբեկչության նախապատրաստության դեպք․ ԱԱԾ (ՎԻԴԵՈ)
ՀՐԱՏԱՕ․ Հայաստանում բացահայտվել է ահաբեկչության նախապատրաստության դեպք․ ՎԻԴԵՈ
09:39
02 Նոյեմբերի 2023
Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների. ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ Պետդեմից հայտարարել են, որ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների
21:15
01 Նոյեմբերի 2023
Վարչապետի աշխատակազմի բյուջեն 24,5մլրդ դրամ է․ ի՞նչ է այն ներառում
Վարչապետի աշխատակազմի բյուջեն 24,5մլրդ դրամ է․ ի՞նչ է այն ներառում
19:40
01 Նոյեմբերի 2023
Հայաստանում հայտնաբեվել է Գրիպ Բ տեսակի հարուցիչ, այն կարող է հանգեցնել բարդությունների
Հայաստանում հայտնաբեվել է Գրիպ Բ տեսակի հարուցիչ, այն կարող է հանգեցնել բարդությունների
19:37
01 Նոյեմբերի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երեք վարչական շրջաններում
36 ժամ ջուր չի լինի Երևանի երեք վարչական շրջաններում
15:20
01 Նոյեմբերի 2023
Այսօրվանից կմեկնարկի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածների դեղին գույնի փոխարինումը
Հասարակության շրջանում դժգոհություն էր առաջացրել գույնի ընտրությունը, որը, համաքաղաքացիների կարծիքով, համահունչ չէ մետրոյի ընդհանուր ոճին
14:36
01 Նոյեմբերի 2023
Նախատեսվում է կառուցել «պիլոտային բանտ» բոլոր ՔԿՀ-ների համար. նախարարը մանրամասնում է
Հայաստանում նախատեսվում է կառուցել «պիլոտային բանտ» բոլոր ՔԿՀ-ների համար. նախարարը մանրամասնում է
12:58
01 Նոյեմբերի 2023
Կարո՞ղ է յուրաքանչուր ոք պետական ինքնաթիռով մեկնել, օրինակ, Բրյուսելը տեսնել․ հարց՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալին
Կարո՞ղ է յուրաքանչուր ոք պետական ինքնաթիռով մեկնել, օրինակ, Բրյուսելը տեսնել․ հարց՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալին
12:01
01 Նոյեմբերի 2023
Ադրբեջանի կողմից առաջիկա շաբաթներին Հայաստան ներխուժման վտանգ կա. Լեմկինի ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել
Ադրբեջանի կողմից առաջիկա շաբաթներին Հայաստան ներխուժման վտանգ կա. Լեմկինի ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել
18:18
31 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկն արժանացել է Հայաստանի «Լավագույն կորպորատիվ» և «Լավագույն ESG-Բանկ»անվանակարգերին Euromoney ամսագրի կողմից
Euromoney բրիտանական ֆինանսական ամսագիրը Արդշինբանկին շնորհել է ևս 2 անվանակարգ՝ Best corporate bank» և «Best Bank for ESG»  
16:07
31 Հոկտեմբերի 2023
Ժամանավորապես կսահմանափակվի Երևանը մարզերից մեկին կապող ճանապարհի երթևեկը
Ժամանավորապես կսահմանափակվի Երևանը մարզերից մեկին կապող ճանապարհի երթևեկը