Երևանի մետրոպոլիտենը կունենա ևս մեկ միջանկյալ կայարան բացի «Աջափնյակ» կայարանից

12.05.2022, 10:51
Երևանում մետրոյի ևս մեկ կայարան կկառուցվի
Երևանի մետրոպոլիտենը կունենա ևս մեկ միջանկյալ կայարան բացի «Աջափնյակ» կայարանից
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Առաջիկայում մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ և 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը։ Այս մասին հայտնեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի խորհրդի նախագահ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook–յան իր էջում։

«Այս ծրագրերը էապես վերափոխելու են Երևանի ողջ տրանսպորտային համակարգը և լուծելու են օդի աղտոտվածության՝ Երևանի համար լրջագույն դարձած խնդիրը», – նշել է Ավինյանը։

Նա հայտնել է, որ մայիսի 10–ին ՎԶԵԲ-ի 2022թ.-ի տարեկան ժողովի շրջանակներում, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպել են ՎԶԵԲ-ի Եվրասիայի տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերի գծով տնօրեն Եկատերինա Միրոշնիկին և Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Կատարինա Հանսեին։

«Ի թիվս այլ հարցերի, քննարկեցինք վերոնշյալ ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները», – նշել է Ավինյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ավինյանը, գործուն քայլեր են ձեռնարկվում Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ։–0–