Վերջապես, գործուն քայլեր են ձեռնարկվում Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ. Ավինյան
28.04.2022,
11:06
Ավինյանը հայտնել է, որ վերջապես, գործուն քայլեր են ձեռնարկվում Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի խորհրդի նախագահ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Երևանի մետրոպոլիտենի նոր` «Աջափնյակ» կայարանի կառուցմանը։
Նա Facebook–յան իր էջում հայտնել է, որ վերջապես, գործուն քայլեր են ձեռնարկվում Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ։
«Այսօր կառավարության նիստին հատկացվելու է նախագծի ֆինանսավորումը` ազդարարելով մայրաքաղաքում այս խոշոր կապիտալ ծրագրի մեկնարկը», – նշել է Ավինյանը։
Նա նաև հայտնել է, որ ՀՀ վարչապետի, ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի գործընկերների հետ քանիցս քննարկել են այս նախագիծը` այն համարելով մայրաքաղաքի զարգացման և քաղաքային հարմարավետ միջավայրի կառուցման համար ուղենիշային։
«ԱՆԻՖ-ն իր հերթին ներկայումս դիտարկում է տվյալ հատվածում առևտրային կենտրոնի կառուցման հեռանկարները` ստեղծելով պետություն-մասնավոր համագործակցության նոր հնարավորություններ», – եզրափակել է Ավինյանը։–0–