Երևանի կենտրոնը կաթվածահար է. ընդդիմությունը պատրաստվում է բողոքի անժամկետ ակցիայի. հատուկ ռեպորտաժ «Նովոստի-Արմենիա»-ից (ՖՈՏՈ)

01.05.2022, 19:04
Երևանի կենտրոնը կաթվածահար է. ընդդիմությունը պատրաստվում է բողոքի անժամկետ ակցիայի. հատուկ ռեպորտաժ «Նովոստի-Արմենիա»-ից. ՖՈՏՈ
Երևանի կենտրոնը կաթվածահար է. ընդդիմությունը պատրաստվում է բողոքի անժամկետ ակցիայի. հատուկ ռեպորտաժ «Նովոստի-Արմենիա»-ից (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանի կենտրոնը կաթվածահար է եղել: Ընդդիմությունը հայտարարել է գործող իշխանությունների դեմ անժամկետ բողոքի ակցիայի մասին՝ պահանջելով նրանց հրաժարականը:

 - рис.1

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հատուկ ռեպորտաժ դեպքի վայրից:

 - рис.2

Այսօր մեկնարկած հանրահավաքի մասնակիցները սկսել են տեղադրել վրաններ, վառարաններ, փողոցները փակում են աղբամաններով և նստարաններով: Ֆրանսիայի հրապարակում ելույթ է ունենում հայտնի երգչուհի, նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը:

 - рис.3

Ինչպես այսօր հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, «այս պահից սկսած այս հրապարակը ժողովրդինն է: Այս պահից սկսած իշխանությունը ժողովրդինն է: Այսօր մենք գիշերը կանցկացնենք հրապարակում»:

 - рис.4

Նա հայտարարեց, որ վաղն առավոտյան 08:30-ից մեկնարկում են անհնազանդության խաղաղ ակցիաներ, նա կոչ արեց փակել կենտրոնի փողոցները, կազմակերպել դասադուլներ և գործադուլներ:-0-

 - рис.5

 - рис.6

 - рис.7

 - рис.8