411.29
6.53
395.05
+7
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի կենտրոնում հեռավար բեռնափոխադրումների կազմակերպման դեպք է բացահայտվել, նախաձեռնվել է քրեական վարույթ (ՎԻԴԵՈ)

19:55
22 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Երևանի Պուշկինի փողոցի բնակարաններից մեկում մի խումբ անձանց կողմից իրականացվում է հեռավար կերպով` այլ երկրի ներքին շուկայում, բեռնախոխադրումների կազմակերպման գործունեություն առանց պետական գրանցման, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նշված տվյալներն իրացնելու համար ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 11` Երևանի բաժնի աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ տվյալ բնակարանում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքնեը պարզաբանելու նպատակով:

«Միջոցառումների շրջանակում հետազոտվել է ապօրինի ձեռնարկատիրության հասցեն, պարզվել է, որ նշված բնակարանը բաղկացած է 3 սենյակից և 50 քմ մակերեսով սենյակում առկա են եղել սեղան աթոռներ, 20 համակարգչային կոմպլեկտ` 40 մոնիտորով, հեռախոսներ, որոնցից մի մասն օգտագործել են աշխատակիցները», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Իրականացված գործողությունների արդյունքում պարզվել է, բոլոր համակարգիչները միացված են եղել «Ռոստելեկոմ»-ի ցանցին և գտնվում են աշխատանքային վիճակում:

Աշխատակիցներից մի քանիսը փորձել են համակարգիչները դուրս բերել բնակարանից, սակայն օպերլիազորների կողմից այն կանխվել է և անմիջապես իրականացվել է դեպքի վայրի պահպանում:

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար ՀՀ քրեական օրենսգրքի 281 հոդվածի հանցակազմի հատկանիշներով, կոմիտեի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության ու քննչական վարչության աշխատակիցների կողմից խուզարկվել և առգրավել են գործի հանգամանքների համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցները, այդ թվում նաև բոլոր համակարգիչները:

Ներկայումս տարվում է նախաքննություն, շարունակվում է նաև հետաքննություն` ապօրինի գործունեության կազմակերպիչների ամբողջ շրջանակը պարզելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու նպատակով։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին, մասնավորապես հեռավար կերպով՝ այլ երկրի ներքին շուկայում բեռնախոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնողներին, միջնորդական ծառայությունների կազմակերպիչներին, հորդորում է զերծ մնալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրությունից և միաժամանակ նախազգուշացնում, որ հարկեր չվճարելու դիտավորությամբ նման գործունեություն կազմակերպելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:12
26 Նոյեմբերի 2022
Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
16:55
25 Նոյեմբերի 2022
Ծնունդդ շնորհավոր, լեգենդ. այսօր Մոնթե Մելքոնյանը կդառնար 65 տարեկան
Այսօր ղարաբաղյան պատերազմի լեգենդար հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
14:39
25 Նոյեմբերի 2022
Բաղրամյան-Կասյան էստակադան մոտ երկու օրով կփակվի
Բաղրամյան-Կասյան էստակադան մոտ երկու օրով կփակվի
13:14
25 Նոյեմբերի 2022
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:53
25 Նոյեմբերի 2022
Երևանում վարորդներին մեղադրանք է առաջադրվել պարեկներին կաշառք առաջարկելու համար
Առաջարկել են կաշառք ու հայտնվել դատարանի առաջ
11:57
25 Նոյեմբերի 2022
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
10:15
25 Նոյեմբերի 2022
«Жизнь в Армении» և «Ереваныч» տելեգրամյան ալիքները հայտարարում են աննախադեպ ակցիա «Սև ուրբաթի» շրջանակում
«Жизнь в Армении» և «Ереваныч» տելեգրամյան ալիքները հայտարարում են աննախադեպ ակցիա «Սև ուրբաթի» շրջանակում
15:07
24 Նոյեմբերի 2022
Մոտ 130 մլն դրամի վնաս. մանկատան պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքը
Հայաստանի մանկատներից մեկում բացահայտվել են չարաշահումներ
13:20
24 Նոյեմբերի 2022
Հրապարակվել են 12 մետրանոց MAN ավտոբուսի լուսանկարները, որոնք երթևեկելու են Երևանում (ՖՈՏՈ)
Հրապարակվել են 12 մետրանոց MAN ավտոբուսի լուսանկարները, որոնք երթևեկելու են Երևանում. ՖՈՏՈ
13:04
24 Նոյեմբերի 2022
Հայաստանը, հնարավոր է, սկսի Ադրբեջանի հետ երկաթուղու վերականգնումը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Պուտինն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերականգնման նախագծին
12:50
24 Նոյեմբերի 2022
Մեր երկկողմ հարաբերությունները համարվում են դաշնակցային, ունեն խորը հին արմատներ. Պուտինը՝ Փաշինյանին
Երևանում տեղի է ունեցել Փաշինյանի և Պուտինի հանդիպումը
12:33
24 Նոյեմբերի 2022
Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են պաշտպանական համագործակցության մի շարք հարցեր (ՖՈՏՈ)
Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր. ՖՈՏՈ