Երևանի կենտրոնի որոշ փողոցներ կդառնան միակողմանի, կառանձնացվի հատուկ գոտի տրանսպորտի համար (ՍԽԵՄԱ)

30.08.2024, 19:14
Վաղվանից Երևանի կենտրոնի որոշ փողոցներ կդառնան միակողմանի, կառանձնացվի հատուկ գոտի տրանսպորտի համար․ ՍԽԵՄԱ
Երևանի կենտրոնի որոշ փողոցներ կդառնան միակողմանի, կառանձնացվի հատուկ գոտի տրանսպորտի համար (ՍԽԵՄԱ)

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 31-ից Իսահակյան և Մոսկովյան փողոցներում՝ Նալբանդյան փողոցից Մաշտոցի պողոտա, Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, իսկ Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նալբանդյան փողոց ընկած ճանապարհահատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Աբովյան - Իսահակյան փողոցների խաչմերուկից մինչև Իսահակյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ ճանապարհահատվածում երրորդ երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար, նույնը նաև Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից միչև Աբովյան փողոց: 

Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ՝ համաձայն երթևեկության կազմակերպման սխեմայի: 

Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցային համակարգով:

457628685_1094996105315741_2604416596099589056_n.jpg


457292252_1094996111982407_1890511843388182372_n.jpg