427.55
4.27
394.71
-1
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի հիվանդանոցներից մեկում փրկվել է սրտի լուրջ խնդիրներով հղիի կյանքը

10:15
02 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Էրեբունի» ԲԿ–ում փրկվել է սրտի լուրջ խնդիրներով հղիի կյանքը:  

Հոկտեմբերի 25-ին այլ բժշկական հաստատությունից «Էրեբունի» բժշկական կենտրոն  է ուղեգրվել 38 շաբաթական հղի՝ սրտի հետազոտման նպատակով, նշվում է ԲԿ–ի Facebook–յան էջում։ 

Հղիին ընդունեց և առաջնային բուժզննումը կատարել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Լաուրա Սարգսյանը, այնուհետև իրականացվել են սրտի համապարփակ և այլ օրգանների բազմակողմանի հետազոտություններ՝ էխո-սրտագրություն, հոլտեր հետազոտություն, ընդհանուր օրգանների սոնոգրաֆիա, լաբորատոր մի շարք հետազոտություններ: 

Загружается новость ... "Лево"

Արդյունքում ախտորոշվել է պերիպարտում կարդիոմիոպատիա, սրտի բնածին արատ, միջնախասրտային միջնապատի դեֆեկտ, պոլիմորֆ փորոքային էքստրասիստոլա, հակում դեպի սինուսային տախիկարդիա, միտրալ փականի անբավարարություն՝ 2-3 աստիճանի, եռփեղկ անբավարարություն՝ 2-3 աստիճանի, ընդհանուր կծկողականության անկում, արտամղման ֆրակցիա՝ 25 տոկոս, սրտի ձախ բաժինների հիպերտրոֆիա։

Ակնհայտ էր, որ հղիի կյանքին վտանգ էր սպառնում և ամեն րոպեն ու կայացրած որոշումը կարող էր ճակատագրական լինել: Հղիի առողջական ծանր վիճակի և հետագա հնարավոր վտանգների մասին տեղեկացվել են հղիի հարազատները: 

Նրանք պնդել են, որ հղին մնա «Էրեբունի» ԲԿ-ում և հետագա բուժումը շարունակի այստեղ: Հղիի հսկողությունը իրականացվել է բժշկական կենտրոնի տնօրինության անմիջական ղեկավարությամբ: Կազմակերպվել է կոնսիլիում: Ծննդատան մանկաբարձ-գինոկոլոգների, սրտաբանների, անեսթեզիոլոգ-ռենիմատալոգների մասնագիտական քննարկման արդյուքնում որոշվել է անմիջապես կատարել ծննդալուծում: 

Վիրահատությունն անցալ է հարթ, առանց հեմոդինամիկ շեղումների, ավարտից հետո հիվանդը անմիջապես էքսուբացվել է և տեղափոխվել ծննդատան ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Ծնվել է 2540 գրամ քաշով, 45 սմ հասակով տղա։ Երեխան տեղափոխվեց է նորածնային բաժանմունք, որտեղ էլ իրականացվել է խնամքը։ 

Նախավիրահատական և հետվիրահատական ամբողջ ընթացքը վարել են ԲԿ–ի սրտաբանները: 36-ամյա կինը բոլորը վտանգները հաղթահարած իր երեխայի հետ վաղուց դուրս է գրվել ծննդատնից:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:59
27 Մարտի 2024
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
14:17
27 Մարտի 2024
Ոստիկանության բաժնի վրա զինված հարձակում կատարած 3 անձանցից երկուսը կալանավորվել է
Նրանցից մեկը շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում
13:59
27 Մարտի 2024
Ռոսատոմը կարող է կատարել նոր ԱԷԿ–ի մասով ՀՀ կառավարության ցանկացած որոշում․ Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալ
Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալն ասել է որ Ռոսատոմն ունի ցանկացած տեսակի տեխնոլոգիա, և նրանք կարող են կատարել Հայաստանի ղեկավարության ցանկացած որոշում
11:47
27 Մարտի 2024
«Մենք չենք կոտրվել, կլինենք կապի մեջ»․ «Իմնեմնիմի» փոդքասթի կալանավորված համահեղինակ
Կալանքի տակ գտնվող հասարակական–քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը հայտարարել է, որ կալանքի տակ գտնվելը չի ազդի փոդքասթի աշխատանքի վրա
10:50
27 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 18։00–ն ջուր չի լինի Երևանի որոշ հասցեներում
14:32
26 Մարտի 2024
Երևանում սպասվում է քամու ուժգնացում և տեղումներ․ առաջիկա օրերի կանխատեսումը
Արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ
12:05
26 Մարտի 2024
Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ
Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ
16:15
25 Մարտի 2024
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց՝ քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք. գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան
Քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց
14:53
25 Մարտի 2024
Մենք հող հանձնող չենք, ոչ մեկ հող չի հանձնում․ ԳՇ պետը՝ Տավուշի 4 գյուղերի մասին (ՎԻԴԵՈ)
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է Տավուշի 4 գյուղերի հանձնման հարցին. ՎԻԴԵՈ
12:29
25 Մարտի 2024
ARARAT հայկական կոնյակը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի գլխավոր գործընկեր (ՖՈՏՈ)
«Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության արդյուքում ARARAT կոնյակը ստանձնեց Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների գլխավոր գործընկերոջ դերը․ ՖՈՏՈ
11:19
25 Մարտի 2024
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա