Երևանի երկնքում ռազմական կործանիչներ են նկատվել (ՎԻԴԵՈ)
16:17
25 Փետրվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանի երկնքում ռազմական կործանիչներ են նկատվել։
Այսօր ԳՇ–ն հայտարարություն տարածեց` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։
Փաշինյանն իր հերթին նշեց, որ Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ ու իր բոլոր կողմնակիցներին ժամը 16։00–ին հրավիրեց Հանրապետության Հրապարակ։
Այս պահին Երևանի կենտրոնում անցկացվում է երկու հանրահավաք, Հանրապետության Հրապարակում հավաքվել են Փաշինյանի կողմնակիցները, Ազատության Հրապարակում հանրահավաք է կազմակերպել ընդդիմություն։–0–