Երևանի դպրոցներից մեկում ուսուցիչը գրքով հարվածում է աշակերտին, ԿԳՄՍՆ–ն պարզաբանում է (ՎԻԴԵՈ)

05.05.2022, 16:06
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ուսուցիչը գրքով հարվածում աշակերտին, ԿԳՄՍՆ–ում արձագանքել են. ՎԻԴԵՈ
Երևանի դպրոցներից մեկում ուսուցիչը գրքով հարվածում է աշակերտին, ԿԳՄՍՆ–ն պարզաբանում է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է Երևանի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղի ունեցած միջադեպը։

Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է ուսուցիչը գրքով հարվածում է աշակերտին։

«Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ուսուցչուհին դասապրոցեսի ընթացքում գրքով հարվածում է աշակերտին, ինչն անընդունելի է և հարիր չէ մանկավարժական գործունեությանը», – նշել են նախարարությունից:

Գերատեսչությունից նաև տեղեկացնում են, որ միջադեպը տեղի է ունեցել Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում (8-րդ դասարան, անգլերենի դասաժամ):

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այժմ գտնվում են վերոնշյալ դպրոցում՝ դեպքի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով: Ուսումնասիրության արդյունքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր:

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է հակամանկավարժական դրսևորումներն ուսումնական գործընթացում և հետամուտ է լինելու ուսումնական հաստատություններում բռնությունից զերծ կրթական միջավայրի ձևավորմանը», – նշել են նախարարությունից:–0–