Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր թաղապետ ունի (ՖՈՏՈ)

02.12.2019, 12:55
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր թաղապետ ունի. ՖՈՏՈ
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր թաղապետ ունի (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր թաղապետ ունի։  

Ինչպես նշվում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը: 

 - рис.1

Լուսանկարը` Պողոսյանի Facebook–յան էջից

«Մինչև այս նշանակումը պարոն Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը: Ավետ Պողոսյանն անկուսակցան է», –նշել է Կարապետյանը Facebook–յան իր էջում:

Կենտրոնի թաղապետի պաշտոնը մնաց թափուր հոկտեմբերի 24–ին Վիկտոր Մնացականյանի հրաժարականից հետո։ Մնացականյանն իր հրաժարականը բացատրել է նրանով, որ ուզում է ավելի խորքային ուսումնասիրել քաղաքի խնդիրները։

Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, Պողոսյանը 2013թ.–ին եղել է Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ։–0–