424.77
4.34
402.55
+15
Եղանակը Երևանում
Հայ

Երևանցիները բողոքում են տրանսպորտի ուշացումներից, քաղաքապետարանից պարզաբանում են

10:56
21 Հուլիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը անդրադարձել է վերջին շրջանում մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների ավտոբուսների ուշացումների հետ կապված խնդրին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը նշել է, որ ավտոբուսների՝ ոչ հաճախ երթուղի դուրս գալը պայմանավորված է առանձին երթուղիների որոշ վարորդների արձակուրդներով և հին ավտոբուսների պահեստամասերի համալրման անհրաժեշտությամբ:

«Խնդիրը պայմանավորված է երկու հանգամանքով: Առանձին երթուղիների որոշ վարորդները, եղանակային պայմաններից ելնելով, արձակուրդում են, որը նրանց իրավունքն է: Երկրորդը՝ սպասում ենք հին ավտոբուսների պահեստամասերի խմբաքանակի ներկրման»,- նշել է Գևորգյանը:

Նրա խոսքով՝ եղանակային պայմաններից ելնելով ճիշտ չի լինի վարորդներին թույլ չտալ արձակուրդ մեկնել: «Նրանք օրվա կտրվածքով աշխատում են 12-14 ժամ և իրավունք ունեն տարվա մեջ մի քանի օր արձակուրդ վերցնել: Ամառային ամիսներին, որպես կանոն, ուղևորահոսքը որոշակի նվազում է, և դա այն միակ ժամանակահատվածն է, երբ հնարավոր է վարորդներին արձակուրդ տրամադրել»,-պարզաբանել է Գևորգյանը:

Գևորգյանն ընդգծում է, որ հնարավոր չէ բացակայող վարորդների շարքերը նոր վարորդներ ընդունելով համալրել: Քաղաքապետարանն առանց այն էլ դժվարանում է հիմնական աշխատանքի ընդունելու համար D կարգի վարորդներ գտնել: Խնդիրը փորձում են լուծել՝ ուղեգծում աշխատող մեքենաների՝ երթուղի դուրս գալու միջակայքերն օպտիմալացնելով:

«Մի ավտոբուսը կարող է գալ 15 րոպե միջակայքով, մյուսը՝ 25 րոպե, կփորձենք միջակայքերի միջև բալանս ապահովել: Բայց դա ևս ամբողջությամբ մեզանից կախված չէ՝ ելնելով փողոցների ծանրաբեռնվածությունից»,- նշել է Տարոն Գևորգյանը՝ հավելելով, որ խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում:

Անդրադառնալով պահեստամասերի խնդրին՝ նա նշել է, որ հին ավտոբուսների պահեստամասերի ներկրման խնդիր կա, սպասում են պահեստամասերի նոր խմբաքանակի ներկրմանը: Քաղաքապետարանից վստահեցրին՝ ամեն բան անում են, որ եղած իրավիճակի մեջ նվազագույնի հասցնեն քաղաքացիներին պատճառվող անհարմարությունը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:40
27 Հոկտեմբերի 2023
Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում
Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում
13:28
27 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետերը հանդիպել են Վրաստանում
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ հանդիպել են Թբիլիսիի մերձակայքում գտնվող Մուխրանի բնակավայրում
09:41
27 Հոկտեմբերի 2023
ԱԺ–ում հոկտեմբերի 27–ին տեղի ունեցած ոճրագործությունից անցել է 24 տարի
1999թ․–ի հոկտեմբերի 27–ը Հայաստանի նորագույն պատմության ամենասև էջերից մեկն է
20:37
26 Հոկտեմբերի 2023
2 խաղարկություն և 91 նվեր քարտ. Ամերիաբանկն ամփոփեց արդյունքները
Հոկտեմբերի 26-ին Ամերիաբանկն ուղիղ եթերի ընթացքում ամփոփեց միանգամից երկու` «Ի՞նչ ես անում» և «Անկանխիկը թույն ա»  խաղարկությունները
19:05
26 Հոկտեմբերի 2023
570 հազար դրամ. կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը
Կալանավորվել է ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը
16:04
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղելու ռուսական ռազմաբազաները՝ հուսալով դրանք փոխարինել արևմտյաններով․ Զատուլին
Զատուլինը հայտնել է, որ Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղելու ռուսական ռազմաբազաները՝ հուսալով դրանք փոխարինել արևմտյաններով
15:38
26 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
14:21
26 Հոկտեմբերի 2023
ԼՂ-ից ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն. ՆԳ նախարարի տեղակալ
ԼՂ-ից ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն ոստիկանապետի համապատասխան հրամանի շրջանակներում
12:08
26 Հոկտեմբերի 2023
«Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Նախաձեռնվել է քրեական վարույթ․ «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ
11:48
26 Հոկտեմբերի 2023
Երևանը նոր փոխքաղաքապետեր ունի
Այսօր Երևանում քաղաքապետարանում կազմակերպվել է Ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում փոխքաղաքապետեր ընտրելու հարցն էր
09:46
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան
Այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը