Երևան-Մոսկվա օդանավը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարայում

24.02.2022, 14:40
Երևան-Մոսկվա օդանավը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարայում
Երևան-Մոսկվա օդանավը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարայում
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի/Նովոստի–Արմենիա/. Այս պահին Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող 930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարա քաղաքի օդանավակայանում ռուսական ավիակարգավարների հրահանգով։ Այս մասին նշվում է «Արմենիա» ավիաընկերության Facebook–յան էջում։

Ավիաընկերությունից նշում են, որ համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո 930 չվերթը շարունակելու է չվերթը դեպի Մոսկվայի Վնուկովո օդանավակայան։

«Ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ օդային տարածքները մասնակի փակ են, ինչը պատճառ է դարձել չվերթն այլ՝ ավելի երկար երթուղով իրականացնելու համար», – նշել են ավիաընկերությունից։

Ավիաընկերությունից նաև հայտնում են, որ այս պահին «Արմենիա« ավիաընկերության չվերթերը Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթանում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով։ –0–