Վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
27.02.2023,
09:49
Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի Էրեբունի վարչական շրջանում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 27-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Նոր Արեշ 35 փ. 127/1-127/3 կենտ համարի շենքերի, Ավանեսովի փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:-0-