Վթար է. մինչև ժամը 16:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

12.05.2023, 10:17
Վթարի հետևանքով այսօր մինչև ժամը 16:00-ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթար է. մինչև ժամը 16:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Վթարի հետևանքով այսօր մինչև ժամը 16:00-ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 12-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Ավան վարչական շրջանի Խուդյակով 4 նրբանցքի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ:-0-