Վթար է․ Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

26.12.2024, 13:13
Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով
Վթար է․ Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով, հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։ 

««Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) մայրուղային գազատարի 125կմ հատվածում (ՀՀ սնող) վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ից 19:00-ն, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։