411.41
6.62
406.09
+34
Եղանակը Երևանում
Հայ

Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղկի առաջին դեպքը. ԱՆ–ն մեկնաբանել է Հայաստանում հիվանդության սպառնալիքի հավանականությունը

16:13
16 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վրաստանում հաստատված կապիկի ծաղկի առաջին դեպքի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը դեռևս սահմանափակումներ չի մտցնի:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

«ԱՀԿ-ն երկրների միջև սահմանափակումներ մտցնելը դեռևս անհրաժեշտ չի համարում և չնայած նրան, որ, օրինակ, Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում դեպքեր են գրանցվում, միևնույն է նման միջոցառում իրականացվելու անհրաժեշտություն դեռևս չկա»,- նշեց Պարոնյանը:

Նա նաև ընդգծեց, որ ամբողջ աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղկի 1704 դեպք: Հիմնականում արձանագրվել է երիտասարդ տղամարդկանց շրջանում:

«Բոլոր դեպքերն ուղեկցվել են ախտանշաններով, ինչը փոքր-ինչ ուրախալի է: Գերակշռում են ցանն ու ջերմությունը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության դեպքի սահմանման 38.5 և ավելի բարձր ջերմությունն է համարվում կասկածելի դեպքի ախտանշան: Մենք այժմ համագործակցում ենք սահմանապահների հետ, որոնք պարտադիր վերահսկողություն են իրականացնում: Բագրատաշենի, Բավրայի ու հյուսիսային սահմանի մեր աշխատակիցներն արդեն տեղեկացվել են հիվանդության մասին, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- նշեց Պարոնյանը:

Նրա խոսքով՝ հիվանդությունը փոխանցվում է շնչառական կաթիլների և ընդհանրապես օրգանիզմի կենսաբանական հեղուկներով աղտոտված մակերեսների միջոցով, այդ իսկ պատճառով  վարակվելու համար անհրաժեշտ է սերտ, նաև սեռական շփում:

Ախտանշանների, հատկապես ցանավորման դեպքում անձը մեկուսացվում է մինչև դրանց ամբողջությամբ անցնելը: Մահացության դեպքեր ամբողջ աշխարհում դեռևս չեն արձանագրվել:

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանն էլ շեշտեց, որ պատվաստանյութ դեռևս չի հայտնաբերվել, սակայն վստահեցրեց, որ ծաղիկ հիվանդության պատվաստանյութը 85 տոկոս արդյունավետություն է ապահովում:

«ԱՀԿ-ն դեռևս առաջարկություն չի ներկայացրել երկրներին բնակչության շրջանում պատվաստումներ իրականացնելու համար: Հետագա համաճարակաբանական գործընթացներին զուգահեռ, իհարկե, կարող են առաջարկությունները փոփոխվել, սակայն այս պահին պատվաստանյութերի կիրառման առումով առաջարկություն չի ներկայացվել»,- եզրափակեց մասնագետը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:24
17 Օգոստոսի 2022
Հայտնի է պայթուցիկների տեղադրման մասին կեղծ ահազանգեր կատարած անձի ինքնությունը
Հայտնի է պայթուցիկների տեղադրման մասին կեղծ ահազանգեր կատարած անձի ինքնությունը
12:04
17 Օգոստոսի 2022
«Սուրմալու»-ի պայթյունի գործով մեղադրյալներ չկան. Դատախազությունը պարզաբանում է
«Սուրմալու»-ի պայթյունի գործով մեղադրյալներ չկան. Դատախազությունը պարզաբանում է
11:46
17 Օգոստոսի 2022
«Վրդովված ենք ցինիկ տեղեկություններով». ՌԴ դեսպանատունը նոտա է ուղղել ԱԳՆ-ին «Սուրմալու»-ի ողբերգությանը մասնակից լինելու մեղադրանքների մասին լուրերի կապակցությամբ
«Վրդովված ենք ցինիկ տեղեկություններով». ՌԴ դեսպանատունը նոտա է ուղղել ԱԳՆ-ին «Սուրմալու»-ի ողբերգությանը մասնակից լինելու մեղադրանքների մասին լուրերի կապակցությամբ
10:15
17 Օգոստոսի 2022
Հայաստանում և Արցախում երկօրա սուգ է՝ ի հիշատակ «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի
Հայաստանում և Արցախում երկօրա սուգ է՝ ի հիշատակ «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի
19:49
16 Օգոստոսի 2022
Հայաստանում սուգ է հայտարարվել' ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների
Հայաստանում սուգ է հայտարարվել' ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների
15:50
16 Օգոստոսի 2022
Երևանի երեք վարչական շրջանում 36-ժամյա ջրանջատումը չեղյալ է հայտարարվել
Երևանի երեք վարչական շրջանում 36-ժամյա ջրանջատումը չեղյալ է հայտարարվել
11:57
16 Օգոստոսի 2022
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած. ԱՆ
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած
11:51
16 Օգոստոսի 2022
Ուշադրություն. անորոշ ժամանակով կդադարեցվի Երևանի առանցքային հանգույցներից մեկի երթևեկը (ՍԽԵՄԱ)
Անորոշ ժամանակով կդադարեցվի Երևանի առանցքային հանգույցներից մեկի երթևեկը. ՍԽԵՄԱ
10:38
16 Օգոստոսի 2022
36 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջանում, այդ թվում՝ Կենտրոնում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջանում, այդ թվում՝ Կենտրոնում
16:59
15 Օգոստոսի 2022
Ուշադրություն. վտանգավոր կաթնամթերքի թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)
Ուշադրություն. վտանգավոր կաթնամթերքի թողարկում է կասեցվել. ՖՈՏՈ
14:25
15 Օգոստոսի 2022
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ
12:02
15 Օգոստոսի 2022
ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
ԱԱԾ-ն քիչ առաջ հայտարարություն է տարածել