Վրաստան տանող ճանապարհին կկատարվեն պայթեցման աշխատանքներ. ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

11.03.2020, 10:15
Վրաստան տանող ճանապարհին կկատարվեն պայթեցման աշխատանքներ. ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վրաստան տանող ճանապարհին կկատարվեն պայթեցման աշխատանքներ. ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 12-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։

Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։

«Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-