Ոստիկանությունը փորձում է ուժով արգելաբացել Երևան–Սևան մայրուղին (ՎԻԴԵՈ)

27.05.2022, 12:29
Ոստիկանությունը փորձում է ուժով արգելաբացել Երևան–Սևան մայրուղին. ՎԻԴԵՈ
Ոստիկանությունը փորձում է ուժով արգելաբացել Երևան–Սևան մայրուղին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը, ուժի կիրառմամբ, տեղափոխում է Երևան–Սևան մայրուղին փակած քաղաքացիներին, որպեսզի մայրուղով հնարավոր լինի երթևեկել։

Ցուցարարները փակել են Երևան–Սևան մայրուղին` Չարենցավան քաղաքի մոտ։ Նրանք վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան»։

«Դիմադրություն» շարժման առաջնորդ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը նախօրեին հայտարարել էր, որ ուրբաթ անհնազանդության ակցիաներ կկազմակերպվեն Երևանում և մարզերում։–0–