567.95
6.65
484.23
+19
Եղանակը Երևանում
Հայ

Ոստիկանության ուժեղացված ծառայությունը` Երևանում և Երևան մտնող ճանապարհներին. բերման է ենթարկվել 82 անձ, ստուգվել է 900-ից ավելի մեքենա (ՎԻԴԵՈ)

15:45
19 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 18-ի երեկոյան ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության ծառայողները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացրին ուժեղացված ծառայություն, հաղորդուոմ է ՀՀ ոստիկանությունը։

Անձնակազմին հրահանգավորեց ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

Հասարակական կարգի պահպանություն, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխում ու բացահայտում՝ ուժեղացված ծառայության ուղղություններն են, որոնք ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց ոստիկանության պետի առաջին տեղակալը։ Արամ Հովհաննիսյանը անձնակազմից պահանջեց քաղաքացիների հետ շփումներում լինել կոռեկտ, միևնույն ժամանակ՝ խիստ, գործել բացառապես օրենքի տառին համապատասխան ու իրավաչափ։

Հրահանգավորումից հետո անձնակազմն անցավ ուժեղացված ծառայության։

Երևանում և Երևան մտնող ճանապարհահատվածներում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել 82 անձ, ստուգվել է 900-ից ավելի տրանսպորտային միջոց։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, դանակներ, կռփազենքեր, մահակներ ու կեղծ համարանիշեր։

Բացի այդ, ոստիկանության Արաբկիրի բաժնում արձանագրվել է ապօրինի ինքնաձիգի և պայթուցիչներով նռնակների կամավոր հանձնման դեպքեր։

Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ ընդհանուր 9 գրամ քաշով։

ՀՀ ոստիկանությունից արձանագրում են, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ էր։

Գերատեսչություից նշում են , որ նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:37
22 Սեպտեմբերի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ին
Համաժողովը հավաքել էր հարյուրավոր գործարարների Հայաստանից և արտերկրից: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի և Ռուսաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչները
20:33
22 Սեպտեմբերի 2021
«Ռոստելեկոմ»-ի պաշտոնական կայքն այսուհետ ունի նոր դիզայն
Նոր կայքում ընկերության կողմից մատուցվող ծառայությունները դասակարգված են ըստ բաժինների՝ ինչպես տան, այնպես էլ բիզնեսի համար
20:07
22 Սեպտեմբերի 2021
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Հայկոյի առողջական վիճակից, Պուտին-Էրդողան հանդիպումն ու Փաշինյանի գաղտնի մեսիջը Ալիևին.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Հայկոյի առողջական վիճակից, Պուտին-Էրդողան հանդիպումն ու Փաշինյանի գաղտնի մեսիջը Ալիևին.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:30
22 Սեպտեմբերի 2021
Հայաստանում կանցկացվեն «Որոտ 2021» ՀԱՊԿ–ի զորավարժությունները
Հայաստանում սեպտեմբերի 24–28–ը կանցկացվեն «Որոտ 2021» հատուկ զորավարժությունները
13:42
22 Սեպտեմբերի 2021
Պատվաստում կամ թեստ. որքա՞ն կտուգանվեն ֆիզիկական և իրավաբանական անձինք հոկտեմբերի 1–ից
Պատվաստում կամ թեստ. որքա՞ն կտուգանվեն ֆիզիկական և իրավաբանական անձինք հոկտեմբերի 1–ից
12:55
22 Սեպտեմբերի 2021
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյանն անդրադարձել է Հայկոյի առողջական վիճակին
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյանն անդրադարձել է Հայկոյի առողջական վիճակին
12:48
22 Սեպտեմբերի 2021
Մի ամբողջ օր ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում, Արմավիրի և Կոտայքի մարզերում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում, Արմավիրի և Կոտայքի մարզերում
11:35
22 Սեպտեմբերի 2021
Հայտնի երգիչ Հայկոյի վիճակը ծանրացել է, նրան միացրել են արհեստական շնչառության սարքին
Հայտնի երգիչ Հայկոյի վիճակը ծանրացել է, նրան միացրել են արհեստական շնչառության սարքին
11:13
22 Սեպտեմբերի 2021
Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 20 մարդ, հաստատվել է 273 նոր դեպք, 295 մարդ առողջացել է
Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 20 մարդ, հաստատվել է 273 նոր դեպք, 295 մարդ առողջացել է
11:08
22 Սեպտեմբերի 2021
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա (ՎԻԴԵՈ)
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա.ՎԻԴԵՈ
10:15
22 Սեպտեմբերի 2021
Բիզնե՞ս, թե՞ փրկություն…Պատվաստվե՞լ, թե՞ թեստ հանձնել. ի՞նչ են մտածում հայաստանցիները (ՎԻԴԵՈ)
Բիզնե՞ս, թե՞ փրկություն…Պատվաստվե՞լ, թե՞ թեստ հանձնել. ի՞նչ են մտածում հայաստանցիները.ՎԻԴԵՈ
00:09
22 Սեպտեմբերի 2021
Փաշինյան. պատմությունը ցույց է տվել, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ և՝ պարտությունը միշտ չէ, որ դարձել է պարտություն (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ պատմությունը ցույց է տվել, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ և՝ պարտությունը միշտ չէ, որ դարձել է պարտություն.ՎԻԴԵՈ