Որքա՞ն գումար է ծախսել Առողջապահության նախարարությունը COVID-19–ի դեմ պայքարում. ՀԱՇՎԵՏՎՈւԹՅՈւՆ

25.08.2020, 17:27
Որքա՞ն գումար է ծախսել Առողջապահության նախարարությունը COVID-19–ի դեմ պայքարում. նախարարությունը ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել
Որքա՞ն գումար է ծախսել Առողջապահության նախարարությունը COVID-19–ի դեմ պայքարում. ՀԱՇՎԵՏՎՈւԹՅՈւՆ

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում  առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

«Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

1  

Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր

2.258.676.043

2

Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)

144.116.000

3

Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում

760.948.184

4

Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր

393.021.823

5

Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն

854.473.744

6

Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն

1.432.579.185

7

Բժշկական սարքավորումներով հագեցվածություն

2.561.464.348

8

Բժշկական կենտրոնների վերանորոգում

776.334.303

9

Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ

200.362.229

 

Հանրագումար

9.381.975.858