437.67
4.35
404.35
+3
Եղանակը Երևանում
Հայ

Ողբերգություն` թվերով. հայ փորձագետները հրապարակել են Հայոց ցեղասպանության հետևանքով հայերի գույքային կորուստները. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ

18:48
19 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Երևանում տեղի է ունեցել «Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորուստների և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը» կոլեկտիվ մենագրության շնորհանեսը։

Միջոցառման շրջանակում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությունը» բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը զրուցեց «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հետ։ Նա նշեց, որ հայերի գույքային կորուստների տվյալները պետք է վերանայվեն ու ավելացվեն։

Ի՞նչ էր հայտնի ավելի վաղ

Մարուքյանը տեղեկացրեց, որ Ժողովուրդների մշտական տրիբունալի զեկույցում փորձագետ Տիգրան Գույումջյանը հայտարարել է, որ Օսմանյան բանկից Deutsche Bank–ի և Բրիտանական բանկի միջոցով հանվել է մոտ 30 հազար կիլոգրամ ոսկի։

Նա նաև տեղեկացրեց, որ գիտնական Գևորգ Բաղջյանը հաշվարկել է ընդհանուր վնասը 1919թ.–ին Փարիզի խաղաղության համաժողովի ժամանակ հայկական պատվիրակությունների կողմից ներկայացված հուշագրի հիման վրա։

«Այնտեղ նշվում էր, որ 1919թ.–ի դրությամբ վնասը կազմել է 19,1 մլրդ ֆրանսիական ֆրանկ։ Բաղջյանն իր աշխատության մեջ նշում է, որ հաշվի առնելով ավելի քան 100 տարվա ընթացքում ֆրանսիական ֆրանկի գնաճն և բանկային տոկոսները` կարելի է եզրակացնել, որ 2008թ.–ի դրությամբ այդ ցուցանիշը (վնասի չափը) պետք է կազմեր 9,97 տրիլիոն դոլար», – հայտարարեց Մարուքյանը։

Ինչու՞ թիվը վերջնական չէ

«Մեր պատվիրակությունների պատրաստած հուշագիրը կազմվել է մեկ ամսվա ընթացքում։ Բնական է, որ այդ ընթացքում հնարավոր չէր հավաքել բոլոր տվյալները, ցուցանիշները` հստակ վերլուծելու և իրական թիվը ներկայացնելու համար», – ասաց բաժնի վարիչը։

Նա նշեց, որ մենագրության մեջ կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ այդ թիվը վերջնական չէ։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հեղինակները փորձե՞լ են վերանայել այդ թիվը` փորձագետը նշեց, որ այդ գործով պետք է զբաղվեն տնտեսագետները, ովքեր իրենց վերլուծության մեջ պետք է հենվեն ներկայացված փաստերի վրա։

«Հուշագրում նշված ամեն ինչ վերաբերում էր Արևմտյան Հայաստանի վեց վիլայեթների հայկական բնակչության կորուստներին։ Մեր գործիչները սխալմամբ կարծում էին, որ Արևմտյան Հայաստանի սահմաններից դուրս չեն եղել ջարդեր և սեփականազրկումներ, ինչը սխալ է։ Արտաքսում, Ցեղասպանություն և սեփականազրկում եղել է Օսմանյան կայսրության ողջ տարածքում», – ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով, հաշվի են առնվել միայն Հայ Առաքելական Եկեղեցու համայնքների կորուստները, այն դեպքում, երբ Ավետարանչական և Կաթոլիկ եկեղեցիների համայնքների կորուստները չեն գնահատվել։

«Բացի այդ, հուշագիրը ներկայացվել է 1919թ.–ին` այն ժամանակ, երբ Հայոց ցեղասպանությունը շարունակվում էր։ Չեն գնահատվել հայերի ֆինանսական կորուստները, որոնք գրանցվել են Արևելյան Հայաստանի վրա թուրքական զորքի արշավանքների, 1918թ.–ի սեպտեմբերին Բաքվում հայերի ջարդերի ժամանակ։ Մենք գիտենք, որ 1921թ.–ին ցեղասպանության են ենթարկվել Կիլիկիայի հայերը, և նրանց ունեցվածքը սեփականազրկվել է», – նշեց փորձագետը։

Մարուքյանը հայտարարեց, որ հաշվի առնելով այս ամենը` թիվը պետք է լինի առնվազն 20%–ով ավել։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով