Վիզա կամ սահմանափակումներ․ ում է թույլատրվում մուտք գործել Հայաստան արտակարգ իրավիճակի մեղմացումներից հետո (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
17.08.2020,
18:09
Արդյո՞ք որոշ երկրներից Հայաստան գալ ցանկացողների համար մուտքը դեռ արգելված է. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրության հերթական երկարաձգումից հետո հայտնի դարձավ, որ միևնույն ժամանակ որոշվել է աստիճանաբար մեղմացնել որոշ սահմանափակումներ, մասնավորապես թույլ տալ, օտարերկրացիների մուտքը երկիր:
Միաժամանակ, սկսեցին լուրեր շրջանառվել, որ Հայաստանը բոլորի համար չի բացում իր սահմանները, որոշ երկրներից Հայաստան գալ ցանկացողների համար մուտքը դեռ արգելված է: Իրավիճակը պարզելու համար «Նովոստի-Արմենիա» գործակալությունը դիմեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանին:
«Նման արգելք չկա», - ասաց նա:
Այսպիսով, մեղմացնող քայլերի ընդունումից ի վեր, օդային ճանապարհով Հայաստան մուտքը բաց է բոլոր այն օտարերկրացիների համար, ովքեր մուտքի թույլտվություն ունեն՝ երկրների միջև պայմանավորվածությունների համաձայն:
Պարտադիր գործողություններ՝ երկիր մուտք գործելուց հետո
Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ14 օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։
«Նշենք, որ ինքնամեկուսացման ընթացքում ՊՇՌ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում` համապատասխան լաբորատորիայի մասնագետների այցի միջոցով։Մինչև հետազոտության արդյունքների բացասական պատասխանը ստանալը անձն իրավունք չունի լքելու ինքնամեկուսացման վայրը։
Կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ ՊՇՌ հետազոտության նպատակով նմուշառում իրականացվում է Երևան քաղաքի գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում:»,- այս մասին ասվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Facebook-յան էջում։
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, որը հայտարարման օրից երկարաձգվել է 5 անգամ: Այդպիսով, կառավարության օգոստոսի 12-ի որոշման համաձայն Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 11-ի, ժամը 17:00-ն:
Загружается новость ... "Лево"
ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ մեղմացումը վերաբերում է միայն օդային ճանապարհով Հայաստան ժամանող օտարերկրացիներին, այսինքն՝ երկրի ցամաքային սահմանները շարունակում են փակ մնալ: Բացի այդ, նա նշեց, որ օդանավակայաններում վիզաների տրամադրումը ժամանակավորապես դադարեցված է, ուստի Հայաստանի հյուրերը պետք է նախապես զբաղվեն այդ խնդրով:Միաժամանակ, սկսեցին լուրեր շրջանառվել, որ Հայաստանը բոլորի համար չի բացում իր սահմանները, որոշ երկրներից Հայաստան գալ ցանկացողների համար մուտքը դեռ արգելված է: Իրավիճակը պարզելու համար «Նովոստի-Արմենիա» գործակալությունը դիմեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանին: