Վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով
15.01.2021,
00:22
Վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ինչպես տեղեկացվել էր, Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով հունվարի 14-ին ժամը 07:00-ից դադարեցվել էր հանրապետություն բնական գազի առաքումը:
Ինչպես հաղորդում է Գազպրոմ–Արմենիայի մամուլի ծառայությունը, վերը նշված աշխատանքներն ավարտվել են նախանշված ժամկետներից շուտ և հունվարի 14-ին ժամը 23:00-ից վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով:–0–
Загружается новость ... "Лево"