«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

01.06.2022, 16:49
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի-Արմենիա/. 8-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 2-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի և Սիլիկյան հին խճուղու ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ:-0-