425.62
4.27
394.46
+7
Եղանակը Երևանում
Հայ

Վարդևանյանը պարզաբանել է «Հայաստան» դաշինքի կողմից ՍԴ ներկայացրած դիմումի մանրամասները (ՎԻԴԵՈ)

20:58
02 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ՍԴ–ուն վիճարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդունված որոշման սահմանադրականությունը, օրինականությունն ու փաստական հանգամանքները, հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։  

Նրա խոսքով, դիմումը ներկայացրել են 12 կետից բաղկացած խնդիրների մանրամասն վերլուծությամբ, կից փաստաթղթերով և դրանց վերաբերյալ իրենց հիմնավորումներով։

«ՍԴ մասին սահմանադրական օրենքով առաջին անգամ է ՍԴ-ում ընտրությունների վերաբերյալ վեճը քննության առարկա դառնալու, ՍԴ-ում ընտրության արդյունքները վիճարկում են մի քանի ուժեր»,-նշեց նա։ 

Վարդևանյանի խոսքով, ՍԴ–ի որոշումը չի կարող լինել ուշ, քան մուտքագրման օրվանից 15-օրյա ժամկետը։ 

«Պահանջում ենք կամ անվավեր ճանաչել ընդհանուր արդյունքները, կամ անվավեր ճանաչել և նշանակել երկրորդ փուլ, կամ սահմանել մանդատների բաշխման կարգ, մենք 3-ն էլ դիտարկում ենք», – ասաց նա` ավելացնելով, որ իրենց հիմնական ակնկալիք պահանջն այն է, որ ընտրության արդյունքներով ընդունված որոշումն անվավեր ճանաչվի։ 

Վարդանյանն անդրադարձավ նաև դիմումի բովանդակությանը։ 

Նա ասաց, որ ներկայացրել են մի շարք ապացույցներ տեսանյութերի տեսքով, 109 ընտրատեղամասերի արդյունքերի՝ իրենց վերլուծությունը, որը փաստաբանի խոսքով, վերաբերում է 88 000 ձայնի, որոնցից մոտ 4000-ի դեպքում ընտրատեղամասերում հրապարակված ցուցակներում չկան ստորագրություններ։ 

«Նժարին դրված է 88 000 քվե, բայց դրանցից 4000-ը բացակայում է»,-նշեց նա` հավելելով, որ միայն 88 000 ձայնի առնչությամբ հարցեր առաջացել են ընդամենը 109 ընտրատեղամասերի ուսումանսիրությունից հետո, մինչդեռ եղել է 2008 ընտրատեղամաս։ 

Վարդանյանը նաև անդրադարձավ վարչապետի պաշտոնակատարի ինստիտուտին։ 

«Մենք մի պարզ շղթա ենք բացահայտել՝ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակը այդպես պահպանելը մեկ նպատակով էր՝ վարչական ռեսուրսի չարաշահում։ Առաջին անգամ ունենք դեպք, որ արձանագրված է վարչական ռեսուրսի չարաշահում իշխանության կողմից»,-ասաց նա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ
10:28
28 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
15:59
27 Մարտի 2024
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
14:17
27 Մարտի 2024
Ոստիկանության բաժնի վրա զինված հարձակում կատարած 3 անձանցից երկուսը կալանավորվել է
Նրանցից մեկը շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում
13:59
27 Մարտի 2024
Ռոսատոմը կարող է կատարել նոր ԱԷԿ–ի մասով ՀՀ կառավարության ցանկացած որոշում․ Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալ
Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալն ասել է որ Ռոսատոմն ունի ցանկացած տեսակի տեխնոլոգիա, և նրանք կարող են կատարել Հայաստանի ղեկավարության ցանկացած որոշում
11:47
27 Մարտի 2024
«Մենք չենք կոտրվել, կլինենք կապի մեջ»․ «Իմնեմնիմի» փոդքասթի կալանավորված համահեղինակ
Կալանքի տակ գտնվող հասարակական–քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը հայտարարել է, որ կալանքի տակ գտնվելը չի ազդի փոդքասթի աշխատանքի վրա
10:50
27 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 18։00–ն ջուր չի լինի Երևանի որոշ հասցեներում