Վարդենիսում վերսկսվել են գնդակոծությունները Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը
14.09.2022,
13:33
Վարդենիսում վերսկսվել են գնդակոծությունները Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան Ադրբեջանի ԶՈւ–ն վերսկսել է Վարդենիսի գնդակոծությունը, հայտնում է «Նովոստի–Արմենիա»–ի թղթակիցը դեպքի վայրից։ Տեղի բնակիչները պատմում են, որ շատ ընտանիքներ, որոնք երեխաներ ունեն, հեռացել են քաղաքից, մնացել են միայն թոշակառուները և երիտասարդ տղամարդիկ։
Հիմա քաղաքում փակ են գրեթե բոլոր խանութները։
«Ինչպե՞ս կարող եմ հեռանալ կամ չգնալ աշխատանքի։ Խանութը, որտեղ աշխատում եմ, միակն է, որ հիմա բաց է քաղաքում։ Ամեն օր աշխատանքի գնալով` կարող եմ գոնե ինչ–որ կերպ օգնել, որպեսզի այստեղ մնացած մարդիկ և զինվորները կարողանան հաց ու սնունդ գնել», – պատմում է Վարդենիսի բնակչուհին, ով աշխատում է մթերային խանութներից մեկում։
Բնակչուհու որդին Արցախյան երկու պատերազմների մասնակից է (2016 և 2020թթ.)։ Նա հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի հեռանա քաղաքից և կպաշտպանի իր տունն ու հողը։–0–