Վարդան Պետրոսյանը վաղաժամկետ ազատ է արձակվել
13.03.2017,
17:13
Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը վաղաժամկետ ազատ է արձակվել:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, ով 2015 թ.–ին տեղի ունեցած ողբերգական ՃՏՊ–ի համար դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, վաղաժամկետ ազատ է արձակվել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։
«Վարդան Պետրոսյանը 15 օր առաջ միջնորդություն էր ներկայացրել «Վարդաշեն» ՔԿՀ (պայմանական վաղաժամ ազատվելու մասին, խմբագրություն), 5 օր առաջ դատարանի որոշումն ուժի մեջ է մտել։ Այսօր Պետրոսյանն ազատության մեջ է, սակայն դեռ Հայաստանում է», – հայտարարեց Բաղդասարյանը։
2013 թվականի հոկտեմբերի 20–ին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ Եղվարդ–Երևան ավտոճանապարհին կատարված ՃՏՊ–ի հետևանքով երկու մարդ զոհվել է, վեցը, այդ թվում` ինքը դերասանը, վնասվածքներ են ստացել։ Պետրոսյանը վիրահատվել է։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։–0–