Վարչապետը տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ է նշանակել

22.01.2020, 12:44
Տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ է նշանակվել
Վարչապետը տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ է նշանակել

 ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի ՀՀ վարչապեետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Գոռ Մելիքյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ նշանակելու հրամանը: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գոռ Մելիքյանին 2020 թվականի փետրվարի 1-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-