437.27
4.41
404.32
+4
Եղանակը Երևանում
Հայ

Վարչապետ. ուսուցիչն այսօր հնարավորություն ունի բարձրացնել սեփական աշխատավարձը` հասցնելով 400 հազար դրամի

15:17
28 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 2022 թվականի մայիսի 1-ից սահմանվել է 200 հազար ՀՀ դրամ: Կամավոր ատեստավորման ծրագրով նախատեսված 30-50 տոկոս հավելավճարները կկիրառվեն նշված դրույքաչափի նկատմամբ, հաղորդում է ԿԳՄՍՆ–ի մամուլի ծառայությունը:

Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Հարցը զեկուցել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Ատեստավորման ընթացքում հավաքած միավորներով և տարակարգի սանդղակի կիրառմամբ կամավոր ատեստավորման միջոցով ուսուցիչը կարող է ստանալ 400 հազար դրամ աշխատավարձ: Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի նվազագույն աշխատավարձը կկազմի 260 հազար ՀՀ դրամ` հաշվի առնելով, որ սահմանված նվազագույն հավելավճարը 30 տոկոս է, առավելագույնը` 50 տոկոս»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

2021 թվականի սեպտեմբերին կամավոր ատեստավորման փորձնական ծրագիրն իրականացվել է առաջին անգամ, որին սեփական նախաձեռնությամբ մասնակցել են 7-12-րդ դասարաններում դասավանդող «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների ուսուցիչներ:

Ըստ հավաքած միավորների՝ սահմանվել է 30-50 տոկոս հավելավճար` կամավոր ատեստավորման արդյունքում 70 տոկոս և բարձր արդյունք ապահոված ուսուցիչների համար: Վահրամ Դումանյանը փաստել է, որ անգամ նշված հավելավճարների կիրառումից հետո կամավոր ատեստավորման միջոցով բարձրացված աշխատավարձը միցակցային չէր, քանի որ ուսուցչի միջին աշխատավարձը կազմում է 125 հազար դրամ, նվազագույն դրույքաչափը 108 հազար դրամ է սահմանված:

«Նշված հանգամանքները հաշվի առնելով` որոշվել է բարձր դրույքաչափ սահմանել իրենց մասնագիտական գիտելիքները կամավոր ատեստավորման միջոցով հավաստած ուսուցիչների համար:

2022 թվականի մարտին ԱԺ-ն ընդունեց «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, ըստ որոնց՝ կատարվում է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների համար բարձր դրույքաչափի սահմանում»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:

Որոշմամբ սահմանվել է նաև, որ 2022 թվականի մայիսից 2021 թվականին կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների նկատմամբ ևս կկիրառվի բարձրացված 200 հազար ՀՀ դրամ դրույքաչափը` փորձնական ծրագրին մասնակցած ուսուցիչներին խրախուսելու նկատառմամբ։

Կարևորելով որոշումը` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հանրային կյանքում առկա ցանկացած խնդրի հիմքում որակյալ կրթությունն է, և այդ համատեքստում առաջնային խնդիրներից մեկն ուսուցչի աշխատավարձը մրցակցային դարձնելն է` բարձրացնելու համար մասնագիտության գրավչությունը:

«Ուսուցիչն ինքը կարող է որոշել, թե ինչքան պետք է լինի իր աշխատավարձը: Նա այսօր հնարավորություն ունի, կամավոր կարգով իր մասնագիտական գիտելիքները հավաստելով, բարձրացնել սեփական աշխատավարձը` հասցնելով 400 հազար դրամի»,- նշել է վարչապետը` հավելելով, որ պետությունը շարունակելու է աշխատավարձի բարձրացման քաղաքականությունը:

Տեղեկացնենք, որ մայիսից կմեկնարկի սեփական նախաձեռնությամբ կամավոր ատեստավորման այս տարվա հայտագրումը: Բուն ատեստավորումը տեղի կունենա սեպտեմբերին, արդյունքները հայտնի կլինեն հոկտեմբերին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ
13:42
28 Փետրվարի 2024
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
Կարգելվի մուտք գործել ԵՄ առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին