ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը, ով հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «պետք է ֆիզիկապես հեռացվի», ազատ է արձակվել։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
«Ինձ մեղադրում էին սահմանադրական կարգը տապալելու, տարածքային ամբողջականության խախտման և բռնի ուժով իշխանությունը զավթելու մեջ։ Այսպիսի հոդված են կիրառել։ Սա ուղղակի ծիծաղելի է, որովհետև այդ հոդվածով ինձ չպիտի մեղադրեին։ Ինձ պետք է մեղադրեին սպառնալիքի, բռնի կոչերի համար, որոնք որ չեն նախատեսում կալանավորում։ Դա նախատեսում է մեկ տարի ազատազրկում», – ասաց նա լրագրողներին ԱԱԾ–ի մեկուսարանից դուրս գալուց հետո։
Նրա խոսքով, նրա նկատմամբ կիրառվել են այդ հոդվածները, որպեսզի կալանավորեն։
«Ես պետք է ցուցմունք տայի, թե ինչու եմ վարչապետի աթոռը զբաղեցնող վարչապետին համարում թշնամին, բայց ինձնից այդպես էլ ցուցմունք չվերցրեցին», – ասաց Բադասյանը։
Նշենք, որ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը հունվարի 28–ին բերման էր ենթարկվել ԱԱԾ, միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար: Բադասյանը բերման է ենթարկվել ԱԱԾ՝ Եռաբլուրում արած հայտարարությունների կապակցությամբ:
Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Վահան Բադասյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև՝ թշնամու: Ընդգծել էր՝ ինքը պատրաստ է դա անել: Հարցին, թե հեռացնելու ի՞նչ ճանապարհներ կան, Բադասյանը պատասխանել էր. «Տարբեր, ընդհուպ՝ մինչև ֆիզիկապես հեռացնելը: Այսինքն՝ դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք… այո՛, զենքի միջոցով նաև… այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»:–0–
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների