ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 25֊ին կդիտվի Արեգակի մասնակի #խավարում, որը տեսանելի կլինի նաև Հայաստանից, հայտնում է Բյուրականի աստղադիտարանը։
Արեգակի մասնակի խավարումը կսկսվի Հոկտեմբերի 25֊ին սկսած 13։52 րոպեից, խավարումը պիկի կհասնի 15։11֊ին, իսկ ավարտը կդիտվի 16։24 րոպեին։
Ընդհանուր առմամբ խավարումը կտևի 2 ժամ 32րոպե։
Արեգակի խավարում, տիեզերական երևույթ է, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար։ Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից՝ Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ (լրիվ խավարում) կամ դրա մի մասը միայն (մասնակի խավարում)։ Լինում են նաև օղակաձև և հիբրիդ խավարումներ։ Հիբրիդ խավարում շատ հազվադեպ է դիտվում, երբ երկրագնդի որոշ մասում լրիվ, որոշ մասում օղակաձև խավարում է դիտվում։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում