437.67
4.35
404.35
+3
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր

16:21
18 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկն որոշում է կայացրել փոխարինել սեփական Պրոցեսինգային կենտրոնը ռուսական առաջատար Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնով, որը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

Մուլտիկարտա ընկերությունը կիրառում է ռուսական և արտասահմանյան լավագույն տեխնոլոգիաները, ինչպես նաև իր կողմից ներդրված բացառիկ մշակումներ հետևյալ ուղղություններում`քարտերի թողարկման և սպասարկման ծրագրերի սպասարկում, հեռահար սարքերի համապարփակ ու տեխնոլոգիական սպասարկում (բանկոմատներ, վճարային տերմինալներ, POS-տերմինալներ և այլն): 

Մուլտիկարտա ընկերությունն ապահովում է վճարհաշվարկային ոլորտի միջազգային ստանդարտներին համապատասխան անվտանգության բարձր մակարդակ: Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնի սպասարկման ներքո գտնվում են ավելի քան50 մլն. Քարտ, 25 հազ. Բանկոմատ, 250 հազ. POS-տերմինալ, 6 հազ. ինտերնետային առևտրի գործակալ, տարեկան 5 մլրդ. մշակված գործարք; 

Համագործակցության սկիզբը դրվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի և Մուլտիկարտա ընկերության ղեկավարների մասնակցությամբ կայացած մամլո ասուլիսի ընթացքում, որը տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակում 2019 թվականի հոկտեմբերի 17-ին, հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Համագործակցության հիմնական նպատակը ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններին մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի բարելավումն է, ինչպես նաև Հայաստանում քարտային շուկայի որակական աճը: 

Միանալով Մուլտիկարտա Պրոցեսինգային կենտրոնին` ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին կտրամադրի այնպիսի նոր տեխնոլոգիական ծառայություններ, ինչպիսիք են՝

· ինտերնետ առևտրի հնարավորություն,

· Visa Direct/Money Send – Հայաստանի և սփյուռքի ամենապահանջված ծառայություններից մեկը,

· ռուսական МИР քարտերի թողարկում և սպասարկում,

· դեբետային և վարկային քարտերի սահմանաչափերի ճկուն կառավարում,

· քարտերի դեբետային և վարկային մնացորդների նկատմամբ տարբեր սակագների օգտագործման հնարավորություն՝ մեկ քարտի շրջանակներում,

·    միասնական բանկոմատների ցանց՝ ՎՏԲ խմբի դուստր բանկերի բոլոր քարտապանների համար,

·    զերծարարությունների դեմ պայքարի ընդհանրական համակարգ՝ արհեստական բանականության հիման վրա գործող համակարգի օգնությամբ,

·    մարքեթինգային արշավներ՝ հաճախորդների տարբեր սեգմենտների համար,

·  քարտերի սպասարկման ծավալների ընդլայնում Հայաստանի մարզերում` IOS և Android պլատֆորմների վրա հասանելի սարքերի գործարկման շնորհիվ` շարժական POS-տերմինալների միջոցով,

·  հաճախորդների ծանուցումներ Viber հավելվածի միջոցով:

Հարկ է նաև նշել ոչ ֆինանսական, սակայն մեծ պահանջարկ վայելող ծառայությունների շարքը, որը ևս ՎՏԲ-Հայաստան Բանկը կապահովի իր հաճախորդների համար։ Դրանց թվում են միացում տեղական` Արմենիան Քարտ Պրոցեսինգային կենտրոնին, թոքենավորում – սմարթֆոնի կիրառում ապրանքների և ծառայությունների վճարման համար, կիբերանվտանգության միջազգային մակարդակ, համակարգի անխափանության բարձր 99.99% մակարդակ, բանկոմատների ցանցի ֆինանսական և տեխնիկական մոնիտորինգ: 

«Միանալով Մուլտիկարտա Պրոցեսինգային կենտրոնին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններն ավտոմատ կերպով հասանելիություն կստանան ռուսական շուկայում առկա քարտային ժամանակակից լուծումների ամբողջական փաթեթին, որը կապահովի նորարարական պրոդուկտների և ծառայությունների ներդրումը Հայաստանյան քարտային շուկայում և, մասնավորապես, ՎՏԲ-Հայաստան Բանկում: ՎՏԲ-Հայաստան Բանկի և Մուլտիկարտա ընկերության միջև համագործակցությունը կհանգեցնի Հայաստանում քարտային ոլորտի` նոր, առավել տեխնոլոգիական զանգացմանը», – նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Ի.Գ.Տելեգինը: 

«Այս համագործակցության հիմնական նպատակն է Բանկին ապահովել ժամանակակից ծառայությունների և պրոդուկտների ամբողջական փաթեթ` ներառյալ գործարքների պրոցեսինգ, բանկոմատների և տերմինալների սպասարկում, ինտերնետային առևտրի խթանում, քարտային զեղծարարությունների դեմ պայքարի նոր լուծումների ներդնում, ինչը միասին վերցրած թույլ կտա ոչ միայն ակտիվորեն զարգանալ մրցակցային միջավայրում այլ նաև համապատասխանել վճարահաշվարկային ոլորտի համաշխարհային շուկայի ստանդարտների և տենդենցներին, ինչպես նաև ապահովել ՎՏԲ Խմբի պահանջներին բավարարող անվտանգության բարձր մակարդակ», – իր հերթի նշել է «Մուլտիկարտա» ՍՊԸ Գլխավոր տնօրեն Կ. Ն.Սվիրիդենկո : 

ՎՏԲ-Հայաստան Բանկը քարտային բիզնեսի հիմնական ցուցանիշներով 1-ին տեղում է Հայաստանում ` 

· բանկոմատների քանակ` 184,

· քարտերի քանակը՝ 380 000,

· աշխատավարձային քարտեր՝ 92,000,

· կենսաթոշակային քարտեր`100,000

·  թողարկված քարտերով ընդհանուր շրջանառություն,

·  էկվայրինգային շրջանառություն: 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով