Ուշադրություն. ՃՈ-ն զգուշացում է տարածել
13.06.2022,
10:15
Ուշադրություն. ՃՈ-ն զգուշացում է տարածել

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ roadpolice.am հարթակում հաշվառման և գրանցման գործողություններ կատարելու համար անհրաժեշտ է հերթագրման հայտում լրացնել բացառապես տվյալ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ ձեռքբերողի հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ կամ ID քարտ)։
«Զգուշացնում ենք, որ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ ձեռքբերողի կողմից լիազորված անձի ՀԾՀ տվյալներով ուղարկված հերթագրման հայտերին ընթացք չի տրվելու և ծառայություն չի մատուցվելու», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։-0-