«Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասն աշխատել է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով․ գործունեությունը կասեցվել է

24.01.2025, 13:29
Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասում սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ են հայտնաբերվել
«Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասն աշխատել է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով․ գործունեությունը կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) ու պարզել, որ ընկերությանը պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով, հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Մասնավորապես ՝

- արտադրական շինության պահեստի առաստաղի հարդարանքը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

- սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի արտադրական տարածքի մեջ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։