Տրանսպորտից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցողները կարող են իրենց բանկային քարտերով մոտենալ թաղապետարան ու նույնականացվել․ քաղաքապետարան

09.01.2025, 14:32
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով
Տրանսպորտից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցողները կարող են իրենց բանկային քարտերով մոտենալ թաղապետարան ու նույնականացվել․ քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հիշեցնում է, որ այսօրվանից վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում) տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով՝ ARCA, VISA, MASTER, նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։

«Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով», – գրել է Կոստանյանը Facebook–յան իր էջում՝ ավելացնելով, որ նույն գործընթացը հնարավոր է իրականացնել նաև Telcell ընկերության սպասարկման կետերում, ինչպես նաև transport.yerevan.am կայքում՝ առանց որևէ տեղ մոտենալու։