423.85
4.07
402.21
+13
Եղանակը Երևանում
Հայ

Թքել են սննդի մեջ և ստիպել են ուտել այն.Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի օրինակները

13:49
08 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Խոշտանգումները, նվաստացումները և անմարդակին վերաբերմունքը եղել են լայնածավալ, Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրավունքների խախտումներին նվիրված զեկույցի ներկայացմանը հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հաղորդում է aysor.am–ը։

Загружается новость ... "Лево"

«Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մարդկանց զրկել են ջրից կամ սննդից։ Ջուր կամ սնունդ տրամադրել են բացառապես նվաստացումներից կամ դաժան ծեծից հետո։ Օրինակ, եղել են դեպքեր՝ սնունդը գցել են գետնին և ստիպել են ուտել գետնից, հետո գերուն պահելով սոված վիճակում, այդ սնունդը գցել են աղբարկղի մեջ։ Մի քանի դեպք էլ է եղել, երբ ընդամենը 10 վայրկյան են տվել ուտելու։ Թքել են սննդի մեջ և ստիպել են ուտել այն», - օրինակներ ներկայացրեց Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ շատ դաժան են վերաբերվել բժշկական հետազոտությունների ժամանակ։

«Ստիպել են ուղղակի տանել ցավը և հաճախ ծեծն ու խոշտանգումը եղել է հենց վերքի վրա խփելով։ Ստիպել են հաճախ, որ մարդիկ բժշկական օգնություն կամ սնունդ աղաչեն, դրանից հետո միայն տրամադրել են այն», - մանրամասնեց Թաթոյանը։

Պաշտպանը օրինակ ներկայացրեց նաև, երբ ձմռանը գերուն ստիպել են քնել գետնին՝ ձեռքերը կապած վիճակում.

«Եղել են դեպքեր նաև, երբ բացել են պատուհանը, որպեսզի էլ ավելի ցուրտ լինի՝ նույնիսկ մերկ վիճակում։ Հատուկ սառը ջուր են շփել գերու վրա ավելի ուժեղ տառապանք պատճառելու համար», – ասաց Թաթոյանը։

ՄԻՊ-ի խոսքով՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիները գրեթե զրկված են եղել հիգիենիկ միջոցներից։

Թաթոյանն ասաց, որ իր հետ առանձնազրույցների ընթացքում գերիները ներկայացրել են, որ ադրբեջանցիները հենց իմացել են Կարմիր խաչի կամ ռուս զինվորականների այցի մասին, սկսել են նորմալ վերաբերվել և առանձազրույցի են ներկայացրել այն մարդկանց, ում նախապես պատրաստել են դրան։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:30
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և երկու վիրավոր
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է
19:37
02 Հոկտեմբերի 2023
Երևանում լույս աշխարհ են եկել արցախցի զույգեր` Արթուրն ու Մանեն
Փոքրիկների մայրը եղել է 39 շաբաթական հղի, երբ ընտանիքով բռնի տեղահանվել է Արցախից
17:13
02 Հոկտեմբերի 2023
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ
14:49
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանը քիչ առաջ կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
12:45
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
11:16
02 Հոկտեմբերի 2023
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը