Թորոսյանը ցույց է տվել, թե ինչպես է անցկացնում արձակուրդը (ՖՈՏՈ)

30.08.2020, 15:12
Թորոսյանը ցույց է տվել, թե ինչպես է անցկացնում արձակուրդը. ՖՈՏՈ
Թորոսյանը ցույց է տվել, թե ինչպես է անցկացնում արձակուրդը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ցույց է տվել, թե ինչպես է անցկացնում արձակուրդը։

«Արձակուրդը սկսում ենք լեռնագնացությամբ», – գրել է նախարարը Instagram–ի իր էջում` դնելով #Արագած #ՀարավայինԳագաթ հեշթեգերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25–ին որոշում է ստորագրել, որով Թորոսյանին տրամադրվել է արձակուրդ մինչև սեպտեմբերի 18–ը։

Թորոսյանի շուրջ ստեղծված իրավիճակը

Հայկական սոցցանցերում արդեն մի քանի օր է`քննարկվում են տեղեկություններն այն մասին, որ փակվել է Թորոսյանի Facebook–յան ոչ միայն պաշտոնական, այլև անձնական էջը։ Էջ մտնելիս նշվում է, որ բովանդակությունը հասանելի չէ, հնարավոր է` օգտատերը ջնջել է այն կամ սահմանափակել հասանելիությունը։

Որոշ ԶԼՄ-ներ շտապեցին եզրակացություններ անել՝ ասելով, որ սա Թորոսյանի՝ նախարարի պաշտոնից հրաժարվելու առաջին ազդանշանն է: Երկար ժամանակ է ինչ շրջանառվում են լուրերն այն մասին, թե նա կթողնի իր պաշտոնը, ինչպես կառավարության կորոնավիրուսի դեմ վարած քաղաքականության, որը, ըստ որոշ սոցցանցերի օգտատերերի, ձախողվել է, այնպես էլ ոլորտում բարձր մակարդակի հրաժարականների պատճառով: Հրաժարականի մեկ այլ հավանական պատճառն էլ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Թորոսյանի դեմ հարուցված վարույթն է:

Միաժամանակ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը հերքել է լուրերն այն մասին, թե Թորոսյանը հրավիրվել է ԱԱԾ` հարցաքննության։

Ինքը` Թորոսյանը, մեկնաբանել է ստեղծված իրավիճակը` նշելով, որ արձակուրդից հետո պատրաստվում է վերադառնալ իր բնականոն աշխատանքին։–0–

 - рис.1