ԱԱԾ տնօրենը մեկնաբանել է Թորոսյանին հարցաքննության կանչելու լուրերը

28.08.2020, 20:46
ԱԱԾ տնօրենը մեկնաբանել է Թորոսյանին հարցաքննության կանչելու լուրերը
ԱԱԾ տնօրենը մեկնաբանել է Թորոսյանին հարցաքննության կանչելու լուրերը
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանն ուրբաթ ԱԺ–ում հերքել է լուրերն այն մասին, թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին կանչել են ԱԱԾ`հարցաքննության։

Загружается новость ... "Лево"

Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ներում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Թորոսյանը քրեական գործի շրջանակներում կանչվել է ԱԱԾ`հարցաքննության։

«Թորոսյանին ԱԱԾ կանչելու որևէ հիմք չկա», – ասել է Քյարամյանը լրագրողներին։

Հայկական սոցցանցերում արդեն մի քանի օր է`քննարկվում են տեղեկություններն այն մասին, որ փակվել է Թորոսյանի Facebook–յան ոչ միայն պաշտոնական, այլև անձնական էջը։ Էջ մտնելիս նշվում է, որ բովանդակությունը հասանելի չէ, հնարավոր է` օգտատերը ջնջել է այն կամ սահմանափակել հասանելիությունը։–0–