Թոփ վաճառք․ ինչ են հայաստանցիներն ամենից շատ գնում Wildberries–ում

06.12.2024, 14:44
Պատմում ենք, թե ինչ են ամենաշատը գնում հայաստանցիները Wildberries-ում
Թոփ վաճառք․ ինչ են հայաստանցիներն ամենից շատ գնում Wildberries–ում

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանի բնակիչները Wildberries հարթակում ամենաշատը պատվիրել են հագուստ, կոշիկ, կոսմետիկա, ավտոմոբիլային ապրանքներ, աքսեսուարներ, ներքնազգեստ, սմարթֆոններ, կենցաղային տեխնիկա, սպասք և տեխնիկա, ինչպես նաև տնային տեքստիլ, հայտնում է մարքեթփլեյսի մամուլի ծառայությունը։ .

Ահա թե ինչպիսին է Հայաստանի բնակիչների ապրանքային կատեգորիաների առաջին տասնյակը, որոնք ամենամեծ աճն են գրանցել 2024 թվականի հունվար-սեպտեմբերին.

  •      Այգեգործական տեխնիկա (+239% տարեկան կտրվածքով)
  •        Այգեգործական գործիքներ (+167%)
  •       Գրասենյակային տեխնիկա (+93%)
  •        Ապրանքներ տոների համար (+90%)
  •        Լուսավորություն (+88%)
  •     Հարդարման նյութեր (+76%)
  •   Պրոֆեսիոնալ երաժշտական գործիքներ (+52%)
  •      Շինարարական նյութեր (+50%)
  •       Ասեղնագործություն (+48%)
  •     Աքսեսուարներ փոքրիկների համար (+47%)

Վաճառքի հիթերի շարքում են նաև սպորտային կոշիկները, զգեստները, շապիկները, կոստյումները, պայուսակները, ներքնազգեստը, տաբատները, սպորտային կոստյումները, ջինսերը և բջջային հեռախոսների համար նախատեսված պատյանները։

Կարդացեք նաև՝ «Wildberries–ում ապրանք վերադարձնելն ավելի հեշտ կլինի․ նոր գործիք է ներդրվում»