Թլիկ գյուղում գյուղապետի միակ թեկնածուն պարտվել է ընտրություններում

09.12.2019, 15:22
Թլիկ գյուղում գյուղապետի միակ թեկնածուն պարտվել է ընտրություններում
Թլիկ գյուղում գյուղապետի միակ թեկնածուն պարտվել է ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքում Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի ղեկավարի միակ թեկնածուն չի կարողացել հավաքել ձայների անհրաժեշտ քանակը։ 

ԿԸՀ–ի տվյալներով, գործող գյուղապետի` անկուսակցական Սլավիկ Սալոյանիի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած 22 գյուղացիներից միայն 9–ը։ Ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է համայնքի 127 բնակիչների միայն 17%–ը։ 

Քվեարկության մեկնարկից առաջ մյուս թեկնածուներն ինքնաբացարկ են հայտարարել։ Նշվում է, որ Սլավիկ Սալոյանն ավելի վաղ եղել է ՀՀԿ–ի անդամ։–0–