Տեղի է ունեցել Փաշինյան–Պուտին հեռախոսազրույցը
24.04.2021,
17:40
Այսօր տեղի է ունեցել Փաշինյան–Պուտին հեռախոսազրույցը

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ ապրիլի 24-ին, կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:
«Զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ կարևորելով 8-րդ կետի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Երկու երկրների ղեկավարներն անդրադարձ են կատարել նաև անվտանգության և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանն ու ընթացիկ ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին:–0–