409.81
6.55
395.19
0
Եղանակը Երևանում
Հայ

Թաթոյանը նշել է, թե երբ վտանգը կդառնա կործանարար Հայաստանի համար

11:27
19 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

«Վտանգը կդառնա կործանարար, եթե թույլ տանք մեզ համոզեն, թե անելանելի վիճակի մեջ ենք, իսկ պայքարն անիմաստ է: Դա հեշտ է, երբ հասարակությունը պառակտված է, իսկ ներքին համերաշխությունը՝ խաթարված», – նշում է Թաթոյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին հայտնել է, որ չի հեռանա Ազատության հրապարակից և կխոսի քաղաքացիների հետ: Նա հայտարարել է, որ «եկել է կրիտիկական պահը, երբ մենք արդեն ոչնչի չենք կարող հասնել հոդվածներ գրելով, ելույթներով, Facebook-ի հրապարակումներով: Այս իշխանությունների կողմից վերջին օրերին արված հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են ամբողջությամբ տալ Արցախը թշնամուն, մենք խնդիրներ ունենք Հայաստանի անվտանգության հետ»:

Նա կոչ է արել համախբվել, դառնալ ավելի ուժեղ և պայքարել Հայաստանի, Արցախի և հայ լինելու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13–ին խորհրդարանում հայտարարեց. «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»։ Այս հայտարարությունը բուռն արձագանք ստացավ հասարակության շրջանում։ Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ վրդովմունք հայտնեցին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին Փաշինյանի հայտարարության կապակցությամբ։ Արցախի ԱԺ–ն միաձայն ընդունեց հայտարարություն` պահանջելով Հայաստանի իշխանություններից հրաժարվել իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից։-0-

Татоян.PNG

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:55
19 Նոյեմբերի 2022
Երևանում կգրանցվի 58-ամյա ջերմաստիճանային ռեկորդ
Երևանում կգրանցվի 58-ամյա ջերմաստիճանային ռեկորդ
19:23
18 Նոյեմբերի 2022
Շուրջ 9 ժամ փակ կլինի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Շուրջ 9 ժամ փակ կլինի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
14:25
18 Նոյեմբերի 2022
Հայ հնագետները «Կարմիր բլուրում» Ք.ա. 7-րդ դարին պատկանող եզակի մոնումենտալ ճարտարապետությամբ կառույց են հայտնաբերել
«Կարմիր բլուր» հնավայրում այս տարի իրականացրած պեղումները չափազանց կարևոր արդյունքներ են գրանցել ոչ միայն Հայաստանի,  այլ ամբողջ Մերձավոր Արևելքի հնագիտության ուսումնասիրության համար
14:03
18 Նոյեմբերի 2022
«ԳեոՊրոՄայնինգի» մասնակցությունը Հայաստանում պետական սուբվենցիոն ծրագրերին հասնում է 1 միլիարդ 700 միլիոն դրամի
ՀՀ կառավարության նախաձեռնած սուբվենցիոն քաղաքականությունը պետության, տեղական ինքնակառավարման մարմինների և բիզնեսի փոխգործակցության լավագույն ձևաչափերից մեկն է
13:53
18 Նոյեմբերի 2022
Դիլիջանի թունելը ժամանակավորապես հոսանքազրկվել է
Դիլիջանի թունելը ժամանակավորապես հոսանքազրկվել է
11:51
18 Նոյեմբերի 2022
«Convivial Reunion». մշակութային հաղորդակցման նոր ձևաչափ (ՖՈՏՈ)
«Convivial Reunion» 10-րդ հոբելյանական մշակութային կորպորատիվ նախագծի շրջանակում, Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցներն այցելեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոն. ՖՈՏՈ
23:01
17 Նոյեմբերի 2022
500 000 դրամի աջակցություն կտրամադրվի վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին
500 000 դրամի աջակցություն կտրամադրվի վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին
22:50
17 Նոյեմբերի 2022
Yerevan Park-ում կհայտնվեն նոր ատրակցիոններ և մեծ սահադաշտ. նախատեսվում է 1,8 մլրդ դրամի ներդրում
Yerevan Park-ում կհայտնվեն նոր ատրակցիոններ և մեծ սահադաշտ
22:42
17 Նոյեմբերի 2022
Երևանի վարչական շրջաններից մեկի վթարային 2 շենքի տեղը նորը կկառուցվի. կստեղծվեն հանգստի կանաչ գոտիներ
Տվյալ բնակելի  գոտում կվերականգնվեն հանգստի, զբոսանքի ժամանցի համար տեղային գրավիչ, գեղագիտական վայրերը
20:01
17 Նոյեմբերի 2022
Ծառուկյանին պատկանող կոնյակի կոմբինատը կտուգանվի (ՖՈՏՈ)
Ծառուկյանին պատկանող կոնյակի կոմբինատը կտուգանվի. ՖՈՏՈ
19:50
17 Նոյեմբերի 2022
Հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել
Հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել
11:17
17 Նոյեմբերի 2022
Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀԿ փոխնախագահ, նախկին նախարար Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել