Թաց ձյուն, քամու ուժգնացում. Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի

12.04.2023, 16:07
Թաց ձյուն, քամու ուժգնացում. Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Թաց ձյուն, քամու ուժգնացում. Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Մայրաքաղաք Երևանում ապրիլի 12-ին կեսօրից հետո, 13-14-ին, ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ապրիլի 12-13-ին՝ քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Ապրիլի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
 - рис.1

Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ին շրջանների զգալի մասում, 17-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։ Ապրիլի 13-14-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով։

 - рис.2

Ապրիլի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 4-6 մ/վրկ, 12-14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 13-ին, 14-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։–0–