Սյունիքում Ադրբեջանը բնակելի տուն է հրթիռակոծել. Թաթոյան (ՎԻԴԵՈ)
13.09.2022,
13:21
Սյունիքում Ադրբեջանը բնակելի տուն է հրթիռակոծել. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի խաղաղ բնակչի տունն է, որ ավերվել է այս գիշերվա ադրբեջանական թիրախային զինված հարձակման հետևանքով։
Այս մասին նշել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Facebook–յան իր էջում` հրապարակելով տեսանյութ։
«Ադրբեջանը հրթիռներով հարվածել է գյուղին, ինչպես վկայում են խաղաղ բնակիչները, գիշերը ժամը 01։20-ին` առաջին հարվածից 1 հրթիռ ուղիղ հարվածել է տանը, 2 հրթիռ ընկել է անմիջապես տան հարևանությամբ։ Հարձակման պահին բնակիչները եղել են տանը և միայն հրաշքով են փրկվել», – նշել է Թաթոյանը։
Նա ավելացրել է, որ տան հարևանությամբ մի քանի կիլոմետր հեռավորությամբ որևէ զորամաս կամ զինվորական հիմնարկ գոյություն չունի։
«Փաստերը վկայում են, որ սա ակնհայտ պատերազմական հանցանք է, որ կատարվել է մարդկանց սպանելու և քաղաքացիական բնակավայրն ավերելու նպատակով։ Միջազգային կառույցները պարտավոր են հասցեական արձագանքել՝ կանխելու համար ադրբեջանական հանցանքներն ու ցեղասպան քաղաքականությունը», – նշել է Թաթոյանը։–0–