Սյունիքում ԱԻՆ փրկարարը, ում հետ կապը կորել է, գտնվում է իր մյուս գորրծընկերների մոտ

15.09.2022, 23:13
Սյունիքում ԱԻՆ փրկարարը, ում հետ կապը կորել է, գտնվում է իր մյուս գորրծընկերների մոտ
Սյունիքում ԱԻՆ փրկարարը, ում հետ կապը կորել է, գտնվում է իր մյուս գորրծընկերների մոտ
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է, արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ` իր առջև դրված խնդիրը կատարած։

Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու: Խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ կապ հաստատել չի հաջողվել։-0-