Ներքին Հանդից դիեր վերադարձնելու համար գնացած փրկարարներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվում. ԱԻՆ
15.09.2022,
21:37
ԱԻՆ-ից հայտնում են, որ Ներքին Հանդից դիեր վերադարձնելու համար գնացած փրկարարներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվում

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ ԱՒՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
«Խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։ Նորություն լինելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք», - նշել է Կոստոնյանը:-0-
«Խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։ Նորություն լինելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք», - նշել է Կոստոնյանը:-0-