ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սյունիքի մարզպետարանը հայտնում է, որ Սյունիքի մարզից որևէ բնակավայր Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցել, ու այդ առնչությամբ համացանցում շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ ու չհիմնավորված լուրերի տարածումից», - նշվում է մարզպետարանի Facebook-յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում