Երևանի երկու սուպերմարկետներում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել (ՖՈՏՈ)

16.06.2022, 11:04
Երևանի երկու սուպերմարկետներում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվե. ՖՈՏՈ
Երևանի երկու սուպերմարկետներում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները մայրաքաղաքի Վերին Անտառային 131 և Փավստոս Բուզանդ 45 հասցեներում գործող «Քարֆուր» սուպերմարկետներում իրականացված վերահսկողական միջողառումների՝ դիտարկման, ընթացքում հայտնաբերել են պիտանիության ժամկետն անցած սննդամթերք, հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը:

«Մասնավորապես՝ ժամկետանց են եղել հետևյալ մթերքները. դոնաթ (6 հատ), կարմիր պղպեղ Մառանիկ (2 հատ), հոլանդական սոուս «Քարֆուր» (9 հատ), կաթնաշոռային արտադրանք «Դանիսիմո» (4 հատ), բիոյոգուրտ «Ակտիվիա» սև սալոր (3 հատ), պանիր «Բրի Պրեզիդենտ» (1 հատ), մայոնեզ «Միստր Ռիկկո» (10 հատ), կետչուպ «Կալվե Օստրի Բրազիլիսկի» (7 հատ), կետչուպ «Կալվե Բավարսկի» (1 հատ), կետչուպ «Կալվե Տոմատնի» (4 հատ), պանչետա «Բիելլա» հում ապխտած երշիկ (4 հատ)», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հայտնաբերված ժամկետանց սննդամթերքի իրացումը կասեցվել է և տեղում ոչնչացվել:–0–

 - рис.1